«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել են 5 ֆուտբոլիստներ՝ պաշտպան Բորիս Վարգան, կիսապաշտպան Նեմանյա Մլադենովիչը, հարձակվողներ Մարյան Ռադեսկին, Ռոբերտ Գեգեդոշը և Ալեքսանդր Կարապետյանը։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։