![](/static/articles/13/63/l-rrEPq2OjM3.jpg)
2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածին ընդառաջ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հունվարի 14-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Միջերկրական ծովի ափին գտնվող Բելեք քաղաքում:
Մեր թիմը հավաքի երկրորդ հատվածում կանցկացնի նաև 6 ընկերական հանդիպում, որոնք ներկայացնում ենք` ըստ ժամանակացույցի.
21.01. «Փյունիկ»-«Դնեպր-1» (Ուկրաինա)
04.02․ «Փյունիկ»-«Մակտարալ» (Ղազախստան)
04.02․ «Փյունիկ»-«Վերես» (Ուկրաինա)
09.02. «Փյունիկ»-«Բալթիկա» (Ռուսաստան)
13.02․ «Փյունիկ»-«Օրենբուրգ» (Ռուսաստան)
13.02․ «Փյունիկ»-«Ալեքսանդրիա» (Ուկրաինա)
Հանդիպումների ժամերի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։
2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում «Փյունիկը» կմեկնարկի փետրվարի 24-ին` հյուրընկալվելով Չարենցավանի «Վանին»։