
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 27-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Խամես Սանթոս Դաս Նևեսը:
Խամեսը նախկինում հանդես է եկել բրազիլական «Բրագանտինոյում», «Ինտեր դե Լագեսում», «Սամպայո Կորեայում» և «Կամպինենսեյում»։ 2019 թվականի ամռանը ֆուտբոլիստը համալրել է Երևանի «Արարատի» կազմը, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է հայկական մեկ այլ թիմ՝ «Ուրարտու»։
Նրա նախորդ թիմը եղել է Երևանի «Ալաշկերտը», որտեղ նա հանդես էր գալիս 2021 թվականի հուլիսից։ Վերջինիս կազմում Խամես Սանթոսը մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի 2021/22թթ․ խաղարկության խմբային փուլի 5 հանդիպումների։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում Սանթոսն անցկացրել է 77 խաղ և խփել 3 գոլ։ Ընթացիկ առաջնության առաջին հատվածում նա «Ալաշկերտի» կազմում մասնակցել է 18 խաղի, որոնցում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Խամես Սանթոսին։