
Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) հետ համագործակցության շրջանակում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի մարզիչները փորձի փոխանակման նպատակով կմեկնեն Մոնակո քաղաք ու կմասնակցեն համանուն ֆուտբոլային ակումբում կազմակերպվող երկօրյա ինտեսիվ դասընթացին:
«Սկաուտական ստրատեգիան պատանեկան ֆուտբոլում» խորագիրը կրող դասընթացի ընթացքում մեր մարզիչները առաջին ձեռքից կլսեն, թե ինչպես են առաջատար եվրոպական ակադեմիաները ինտեգրել պատանեկան ֆուտբոլի սկաուտական կառուցվածքն ու ռազմավարությունը` պատմելով նաև սեփական փորձի մասին: Բացի դրանից, պատանի դարպասապահների սկաուտական ոլորտի փորձագետները կօգնեն ներկաներին պատկերացում կազմել, թե ինչպես ձևավորել սելեկցիոն սեփական համակարգը:
Դասընթացը հյուրընկալող «Մոնակո» ֆուտբոլային ակումբը նաև շրջագայություն կկազմակերպի հյուրերի համար իրենց ակադեմիայում:
ECA-ի դասընթացին մեր ակումբից կմասնակցեն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար Աշոտ Ավետիսյանը, կանանց ֆուտբոլի զարգացման գծով պատասխանատու, մարզիչ Մարիա Սախինովան ու մարզիչ Միքայել Խաշմանյանը:
Մեր մարզիչներին մաղթում ենք բեղմնավոր ճանապարհորդություն: