0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» ՖԱ սեփականատեր Արթուր Սողոմոնյանը` Հայաստանի 2022 թ. Սուպերգավաթի մասին

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ, որ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը շնորհվելու է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին: ՀՖՖ-ն, մասնավորապես, հղում է կատարել մրցումների անցկացման կանոնակարգի այն կետին, որ եթե Սուպերգավաթի մասնակից որևէ թիմ կամ երկու թիմ հրաժարվում է մասնակցությունից, ապա կառույցն իրավունք ունի կայացնել հատուկ որոշում: Այս ամենը մեկնաբանեց մեր ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը.

«Ցանկանում ենք հայտարարել, որ մեր ակումբի հետ այս որոշումը չի քննարկվել, և մենք, ինչպես բոլորը, այդ մասին իմացել ենք ԶԼՄ-ներից: Խորապես ցավում ենք, որ Հայաստանի 2022թ. գավաթակիր «Նորավանք» ֆուտբոլային ակումբը դադարեցրել է իր գոյությունը, ու մենք չենք կարող հենց նրանց հետ պայքարել այս տիտղոսի համար: Ափսոսում ենք նաև, որ չի կայանալու սուպերգավաթային հանդիպում:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այս գավաթը չի ընկալում որպես նշանակալի նվաճում ու չի պլանավորում նշել այն»,-եզրափակեց Սողոմոնյանը:

Վերջին նորություններ