0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Լուկաս Վիլելան՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլիստ Լուկաս Վիլելայի հետ:

28-ամյա ֆուտբոլիստը նախորդ 3.5 տարիները անցկացրել է Լատվիայի առաջնությունում ու հասցրել ելույթներ ունենալ «Վենտսպիլս», «ՌՖՇ» և «Լիեպայա» թիմերի կազմում։ Ընդհանուր առմամբ, մեր նորեկը Լատվիայի առաջնությունում անցկացրել է 87 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 18 գոլով և 13 գոլային փոխանցմամբ։ 2021 թվականին «ՌՖՇ»-Ի կազմում ձևակերպել է ոսկե դուբլ՝ հաղթելով առաջնությունն ու գավաթը։ Ընթացիկ մրցաշրջանում Լուկասը «Լիեպայայի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ հեղինակելով 9 գոլ և 3 գոլային փոխանցում:

Մեր նորեկն արդեն հասցրել է աչքի ընկնել «Փյունիկի» կազմում՝ գրավելով ղազախական «Մակտարալի» դարպասը ընկերական խաղում։

Բարի գալուստ ու հաջող մրցելույթներ ենք մաղթում Վիլելային «Փյունիկի» գույներով:

Վերջին նորություններ