«Փյունիկը» մրցաշրջանի վերսկսումից առաջ հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց` հյուրընկալելով «Վեսթ Արմենիային»:
Հյուրերի խփած երկու գոլերին` երկրորդ խաղակեսում պատասխանեցին Զոնել Դեսիրեն ու Հովհաննես Հարությունյանը: Արդյունքում, գրանցվեց 2:2 հաշիվը:
Փետրվարի 19-ին մեր թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի. այս անգամ մեր մրցակիցը կլինի «Նոան»: Խաղը կմեկնարկի 14:00-ին ու ուղիղ եթերով հասանելի կլինի «Փյունիկ» յութուբյան ալիքում: