0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» ուժեղ էր «Նոայից» ընկերական խաղում (տեսանյութ)

«Փյունիկը» 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական շրջանի վերջին ընկերական խաղում հյուրընկալել էր «Նոային»։

Մեր թիմից հանդիպման հաշիվը խաղի մեկնարկում բացեց թիմի բրազիլացի նորեկ Լուկաս Վիլելան, որից հետո հյուրերը կարողացան հավասակշռություն մտցնել հաշվի մեջ։ Սակայն Ջեյմս Սանտոսի ու Վրեժ Չիլոյանի գնդակները դրեցին հանդիպման վերջակետը։ 

Fastex Պրեմիեր լիգայում փետրվարի 24-ին Չարենցավանում կմրցենք «Վանի» հետ։

Վերջին նորություններ