«Փյունիկ Ակադեմիան» գարնանային հատվածի մեկնարկից առաջ անցկացրեց վերջին ընկերական խաղը: Մեր տղաները գերխոշոր ՝ 6:0 հաշվով հաղթեցին «Միկային»: Գոլերի հեղինակ դարձան Վրեժ Չիլոյանը, Պետրոս Ալեքյանը, երկուական գոլ էլ խփեցին Նարեկ Բարոյանն ու Վյաչեսլավ Աֆյանը:
Մեր թիմը 2023 թվականի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի «Ուրարտու–2»–ի հետ մարտի 4–ին մրցակցի դաշտում: