0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» 4 գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Փյունիկն» անցկացրեց այս տարվա առաջին տնային հանդիպումը՝ ընդունելով Գյումրիի «Շիրակին»։

«Ջունիոր սպորտում» կայացած հանդիպմանը երևանյան թիմն ընդմիջման գնաց 4 գոլի առավելությամբ. մեր թիմից հաշիվը բացեց Յուսուֆ Օտուբանջոն, իսկ քիչ անց  առավելությունը կրկնապատկեց նորեկ Ջոնել Դեսիրեն, Խոսե Կարաբալյոն խփեց 3-րդ գոլը վերջին երկու խաղում, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Օտուբանջոն դուբլ ձևակերպեց։ Հանդիպման վերջնամասում հյուրերից գոլի հեղինակ դարձավ Լյովա Մրյանը։

Հավելենք, որ Դեսիրեն հեղինակեց առաջին գոլը մեր ակումբի գույներով։

Վերջին նորություններ