Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը վերադարձավ ձմեռային դադարից: «Փյունիկ Ակադեմիան» այսօր 19-րդ տուրի շրջանակում հյուրընկալվեց «Ուրարտուի» երկրորդ թիմին ու զիջեց 1:2 հաշվով:
Մեր թիմից հաշիվը երկրորդ խաղակեսին բացեց Արամ Գեղամյանը, այնուհետև տանտերերի ֆուտբոլիստ Հարություն Ստեփանյանը հավասարություն մտցրեց հաշվի մեջ, իսկ Կարեն Դավթյանը 11 մետրանոցից խփեց իր թիմի հաղթական գոլը:
«Փյունիկ Ակադեմիան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 10-ին` մեր մարզաբազայում ընդունելով «Շիրակին»: