0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» դրամատիկ արտագնա խաղում նորից ուժեղ էր «Վանից»

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում մեր թիմը հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին»։ Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, 2-րդ կեսի մեկնարկում տանտերերի հարձակվող Խոսե Կաբան բացեց հաշիվը, այնուհետև Լուկա Յուրիչիչի նկատմամբ խախտումից հետո «Վանից» Արթուր Քարտաշյանը ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից։ 

Հանդիպման վերջնամասում Լուկա Յուրիչիչը հավասարեցրեց հաշիվը, 2 րոպե անց Յուսուֆ Օտուբանջոն խփեց մեր թիմի հաղթական գնդակը, իսկ ավելացված ժամանակում բոսնիացի հարձակվողը դրեց հանդիպման վերջակետը՝ խփելով մեր թիմի 3-րդ գնդակը։

Վերջին նորություններ