Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Ջունիոր սպորտ» ստադիոնում «Փյունիկը» ընդունել էր «Նոային»։ Մեր թիմից առաջին խաղակեսի վերջանամասում հաշիվը բացեց ավագ Էդգար Մալաքյանը։ Դա մեր ակումբի սանի առաջին գոլն էր վերադարձից հետո։ Այնուհետև, 2-րդ խաղակեսի 71-րդ րոպեին Լուկա Յուրիչիչը նորից աչքի ընկավ՝ ձևակերպելով հանդիպման հաշիվը՝ 2։0։
Այս հաղթանակից հետո մենք շարունակում ենք ընթանալ 3-րդ հորիզոնականով՝ հավաքած 46 միավորով։
«Փյունիկը» միջազգային դադարից առաջ վերջին խաղը կանցկացնի մարտի 16-ին՝ հյուրընկալվելով «Լեռնային Արցախին»։