0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Սոչիի մրցաշար. Հաղթանակ խոշոր հաշվով և մարտական ոչ-ոքի

Այսօր Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկեց մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի Մ17 տարեկանների գավաթակիր «Փյունիկ 2007»-ն ու Հայաստանի Մ15 գործող չեմպիոն «Փյունիկ 2008»-ը:

Մրցաշարում հաղթանակով մեկնարկեցին «Փյունիկ 2007»-ի ֆուտբոլիստները, խոշոր՝ 3-0 հաշվով առավելության հասնելով քաղաքի համանուն թիմի նկատմամբ: Մեր թիմից գոլերը հեղինակեցին՝ Զավեն Խուդավերդյանը, Սերգեյ Հարությունյանը և Արամ Թադևոսյանը: «Փյունիկ 2008»-ն էլ Սևակ Արամյանի գլխավորությամբ մարտական՝ 1-1 հաշվով ոչ-ոքի գրանցեց «Կրասնոդար 2008-2»-ի հետ:

2-րդ շրջանում՝ մարտի 15-ին, «Փյունիկ 2007»-ը կմրցի «Կրասնոդար 2007-2»-ի հետ, իսկ «Փյունիկ 2008»-ը «Սոչիի» հետ:

Վերջին նորություններ