0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» տանում է 5-րդ անընդմեջ հաղթանակը ու գնում միջազգային դադարի

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Փյունիկը» Վայքում հանդիպեց «Լեռնային Արցախի» հետ ու հաղթանակի հասավ գերխոշոր` 6:0 հաշվով:

Հանդիպման սկզբում նշանակված երկու 11 մետրանոցները դիպուկ իրացրին Էդգար Մալաքյանն ու Հովհաննես Հարությունյանը, ընդմիջումից առաջ Զոնել Դեսիրեն եռապատկեց մեր թիմի առավելությունը: Երկրորդ կեսում գոլերով աչքի ընկան Յուսուֆ Օտուբանջոն, Արտակ Դաշյանն ու Միխայիլ Կովալենկոն:

«Փյունիկը» գնում է ազգային հավաքականների խաղով պայմանավորված միջազգային դադարի` իր ակտիվում ունենալով 49 միավոր: Առաջնության գարնանային հատվածի 5 խաղում մեր ակումբը անպարտելի է, խփել է 18 գոլ ու ընդունել ընդամենը 2-ը:

Վերջին նորություններ