0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Սոչիի մրցաշար. «Փյունիկ 2007»-ը լավագույններից է, 2008-երի թիմը առաջին հաղթանակն է տանում

Սոչիում այսօր կայացան մանկապատանեկան մրցաշարի խմբային փուլի եզրափակիչ խաղերը ու հայտնի դարձան փլեյ-օֆֆի մասնակիցները:

Մեր թիմերից առաջինը խաղադաշտ դուրս եկավ «Փյունիկ 2008»-ը, որը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Վլադիվաստոկը ներկայացնող թիմի դարպասը: Ոչ-ոքիից ու պարտությունից հետո սա մեր թիմի առաջին հաղթանակն էր այս մրցաշարում: Սևակ Արամյանի սաները հավաքած 4 միավորով 3-րդը դարձան իրենց խմբում ու դուրս եկան քառորդ եզրափակիչ` որպես լավագույն արդյունք գրանցած 3-րդ հորիզոնականի թիմ:

Մինչդեռ «Փյունիկ 2007»-ը շարունակեց իր հաղթարշավը` այս անգամ առավելության հասնելով «Նովոտիտորովսկայայի» նկատմամբ` 2:1 հաշվով: Մեր թիմից աչքի ընկան Կարեն Հովակիմյանն ու Զավեն Խուդավերդյանը: Դավիթ Գրիգորյանի սաները 9 միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը խմբում, պետք է նշել, որ այս տեսանկյունից նրանք լավագույններից են իրենց տարիքայինների պայքարում:

Վերջին նորություններ