Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող մանկապատանեկան մրցաշարում մեր թիմերը շարունակում են իրենց հաջող մրցելույթները և այսօր ձեռք են բերել կիսաեզրափակիչի ուղեգրեր:
«Փյունիկ 2007»-ը գերխոշոր՝ 9-0 հաշվով հաղթել է «Վիտյազին», դուբլի հեղինակ են դարձել Նարեկ Ալեքսանյանը, Տիգրան Գևորգյանն ու Զավեն Խուդավերդյանը, մեկական գոլ էլ հեղինակել են Աշոտ Գրիգորյանն ու Վահե Կարապետյանը:
«Փյունիկ 2008»-ը Դավիթ Դավթյանի գոլի շնորհիվ 1-1 հաշվով է ավարտել «Ղրիմի» հետ խաղի հիմնական ժամանակը, այնուհետև պարտության մատնել մրցակցին՝ հետխաղյա 11մ. հարվածաշարում (5:3):
Մարտի 18-ին Դավիթ Գրիգորյանի սաները կմրցեն «Նովոտիտորովսկայա» թիմի հետ, իսկ Սևակ Արամյանի տղաները հանդիպելու են Կրասնոդարի ակադեմիայի թիմին: