Fastex Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչում «Փյունիկը» ապրիլի 5-ին հյուրընկալվել էր Գյումրիի «Շիրակին»: Հանդիպումը բավական բարդ ու հետաքրքիր ընթացք ստացավ երկու թիմերի համար. առաջինը հաշիվը բացեց տանտերերի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան, իսկ մեր թիմի մեծ ճնշումը մրցակցի տուգանային հրապարկում իր արդյունքը տվեց միայն ավելացված ժամանակի վերջին րոպեներին, երբ Հովհաննես Հարությունյանի անկյունայինի խաղարկումից հետո Ջունիյոն հավասարեցրեց հաշիվը ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, որը նույնպես ավարտվեց ոչ-ոքի: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին տանտերերը` հաղթելով 5:3 հաշվով: