0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» ակադեմիայի 4 թիմ դուրս է եկել Մ13 տարեկանների գավաթի կիսաեզրափակիչ

«Փյունիկի» ակադեմիայի սաները տպավորիչ արդյունք են գրանցել Հայաստանի մինչև 13 տարեկանների գավաթի խաղարկությունում: Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ է մտել մեր ակադեմիան ներկայացնող միանգամից 4 թիմ՝ «Փյունիկ 2010-1»-ը, «Փյունիկ 2010-2»-ը, «Փյունիկ 2010-3»-ը և «Փյունիկ 2011-1»-ը:

Քառորդ եզրափակիչում «Փյունիկ 2010-1»-ը 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Ուրարտուի» դարպասը,  «Փյունիկ 2010-2»-ը 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ակադեմիայի» դարպասը, «Փյունիկ 2010-3»-ը գոլառատ խաղում 5-3 հաշվով հաղթել է «Էրեբունիին», իսկ Հովհաննես Բարբարյանի «Փյունիկ 2011-1»-ը 2-1 հաշվով պարտության է մատնել իրենից տարիքով մեծ թիմին` «Արարատ-Արմենիային»:

Կիսաեզրափակիչի հանդիպումները կայանելու են ապրիլի 21-ին. 2010-1 և 2010-2 թիմերի միջև հանդիպումը կմեկնարկի ժամը 15:00-ին, իսկ հաջորդ զույգի հանդիպումը, որտեղ մրցելու են Հովհաննես Բարբարյանի և Արսեն Բեժանյանի սաները, սկսվելու է 17:00-ին: Երկու խաղերն էլ ուղիղ եթերում հասանելի են լինելու մեր յութուբյան ալիքում:

Վերջին նորություններ