Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Հանրապետականում» «Փյունիկը» ընդունել էր «Ալաշկերտին»։ Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ 2-րդ կեսում հերթական անգամ Եղիշե Մելիքյանի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքն, ու Լուկաս Վիլելան խաղադաշտ մտնելուց 3 րոպե անց խփեց մեր թիմի միակ ու հաղթական գնդակն այս խաղում: Արդեն հանդիպման վերջնամասում դարպասում Ստանիսլավ Բուչնևի հուսալի խաղի շնորհիվ կարևոր 3 միավոր վաստակեցինք։ Սա մեր թիմի 8-րդ անընդմեջ հաղթանակն էր Հայաստանի առաջնությունում։
Այս տուրից հետո առաջատար «Ուրարտուից» միավորների տարբերությունը նորից կրճատվեց ու հասավ 5-ի։
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի ապրիլի 22-ին` «Արարատի» դեմ: