
«Փյունիկ 2006»-ը Հայաստանի Մ18 տարեկանների գավաթի կիսաեզրափակիչում գերխոշոր՝ 9-0 հաշվով հաղթեց «Շիրակին»: Մեր թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արթուր Մանուկյանը, դուբլ գրանցեցին Արթուր Ստեփանյանը և Կարապետ Մանուկյանը, մեկական գնդակ էլ հեղինակեցին Արթուր Միխայելյանն ու Դավիթ Մկրտչյանը: Կիսեազրափակիչի մյուս զույգում «Ուրարտուն» նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեց «Նոային» և կլինի մեր թիմի մրցակիցը եզրափակիչում:
Այս պահին գավաթի խաղարկության եզրափակիչի օրն ու ժամը հայտնի չէ։