Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» հյուր էր գնացել առաջատար «Վեստ Արմենիային»: Մեր թիմին հաջողվեց ընդհատել 4 խաղ առանց հաղթանակների շարքը ու վստահ հաղթանակի հասնել:
«Փյունիկ Ակադեմիայից» գոլերի հեղինակ դարձան Ստեֆան Սպիրովսկին, Համլետ Ալեքսանյանն ու Պետրոս Ալեքյանը:
Մեր երկրորդ թիմը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի տանը ապրիլի 28-ին` ընդունելով «Արարատ-2»-ին: