0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Լուկա Յուրիչիչ․ «Մենք հավատում էինք, որ չեմպիոնական մրցավազքում ենք, երբ նույնիսկ 13 միավոր հետ էինք»

«Փյունիկ»-«Արարատ Արմենիա» հանդիպման հերոսը` հեթ-տրիկի հեղինակ Լուկա Յուրիչիչը, հանդիպան ավարտից հետո խոսեց թիմի կամային որակների մասին ու դիմեց երկրպագուներին։

«Շատ ավելի լավ է հաղթել հենց այսպես։ Առաջին կեսից հետո պարտվում էինք 1 գոլի տարբերությամբ, բայց նորից բնավորություն ցույց տվեցինք ու ապացուցեցինք, որ լավագույն թիմն ենք Հայաստանում։

Առաջնության երկրորդ հատվածի մեկնարկից առաջ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ 13 միավորով հետ էինք, կար հավատ, որ չեմպիոն ենք դառնալու ու հիմա էլ շարունակում ենք հավատալ, որ չեմպիոն ենք դառնալու։

Առաջին կեսից հետո խուճապի չմատնվեցինք, հավատացինք մեր խաղին, մենք գիտեինք, որ ավելի լավ թիմն ենք, խաղից հետո էլ խելահեղ մթնոլորտ էր հանդերձարանում։ Եվ նորից ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ լավագույն թիմն ենք Հայաստանում։

Երկրպագուներին կխնդրեմ աջակցել մեզ մինչև վերջ։ Ամեն խաղում նրանց աջակցությունը մեծ նշանակություն ունի մեզ համար»։

Վերջին նորություններ