
«Փյունիկի» ֆուտբոլիստներ Հարություն Մելքոնյանը (դարպասապահ), Սուրեն Հարությունյանը (պաշտպան), Պերճ Պողիկյանը (պաշտպան) և Արսեն Գյուլամբարյանը (կիսապաշտպան) հրավիրվել են Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական, մասնակցելու մարզական հավաքի, որը կանցկացվի մայիսի 16-ից 18-ը՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում:
Հավաքի շրջանակներում մայիսի 18-ին հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Լոկոմոտիվ» ՖԱ-ի հետ: