0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Նարեկ Սիմոնյանը հաղթել է ՈւԵՖԱ-ի նախագծում և շահել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի երկու տոմս

«Փյունիկ Ակադեմիայի» պաշտպան Նարեկ Սիմոնյանը ՈւԵՖԱ-ի «For Players» նախագծում հավաքել է ամենաշատ միավորները և շահել հունիսի 10-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչի երկու ուղևորություն: 

Նախագիծը բաղկացած էր տարբեր տեսական մոդուլներից, որտեղ մասնակիցները ուսումնասիրել են ֆուտբոլիստի համար կենսական հարցերը խաղադաշտից դուրս. ֆինանսների տնօրինում, կամ ինչով կարելի է զբաղվել կարիերայի ավարտից հետո:

Մեր ֆուտբոլիստը դասընթացին միացել էր մեկնարկից ավելի ուշ, սակայն գրանցել է բարձր առաջադիմություն ու բարձրացել առաջին հորիզոնական։

Նարեկ Սիմոնյանին մաղթում ենք անմոռանալի ճամփորդություն և դիտարժան եզրափակիչ:

 
 

Վերջին նորություններ