Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Չարենցավանի «Վանին»:
Մեր թիմից հաշիվը առաջին կեսում բացեց հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, այնուհետև նիգերիացու փոխանցումից հետո աչքի ընկավ թիմի ավագ Էդգար Մալաքյանը: Երկրորդ խաղակեսում մեր հաղթանակը ամրապնդեցին Ալեքսանդր Միլյկովիչը ու Հովհաննես Հարությունյանը:
«Փյունիկը» հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 15-ին` հյուրընկալվելով «Նոային»: