0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» տնային խաղում պարտվեց «Արարատ-Արմենիա-2»-ին

«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 29-րդ տուրում 0-3 հաշվով պարտություն կրեց «Արարատ-Արմենիա-2»-ից: Հյուրերից առաջին կեսի վերջնամասում հաշիվը բացեց Դավիթ Պետրոսյանը: Երկրորդ կեսի սկզբնամասում Էրիկ Սմբատյանը հաշիվը դարձրեց 2-0, և րոպեներ անց Տիգրան Պետրոսյանի թիմը ստացավ նաև քանական առավելություն՝ Ռաֆայել Հարությունյանի կարմիր քարտի շնորհիվ: Վերջնական հաշիվը ձևակերպեց Յուրի Քոլոզյանը՝ տուգանայինից կատարած հեռահար հարվածով: «Փյունիկ Ակադեմիան» հաջորդ տուրում՝ մայիսի 14-ին, հյուր տանը կնդունի «Ուրարտու-2»-ին:

Վերջին նորություններ