Հայաստանի մինչև 13 տարեկանների գավաթի խաղարկության եզրափակիչում ուժերը չափեցին «Փյունիկ 2010-1» և «Փյունիկ 2011-1» թիմերը: Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով և խաղը տեղափոխեցին 11 մետրանոց հարվածաշար:
Ֆուտբոլային վիճակախաղում ավելի դիպուկ գտնվեց Հովհաննես Բարբարյանի «Փյունիկ 2011-1»-ը՝ հաղթելով 4-1 հաշվով:
Շնորհավորում ենք մեր թիմերին լավ մասնակցության համար: