Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Փյունիկը» ընդունել էր առաջնության հետնապահ «Լեռնային Արցախին» «Հանրապետական» մարզադաշտում։
Մեր թիմից գեղեցիկ անցումից հետո հաշիվը բացեց Յուսուֆ Օտուբանջոն։ Նիգերիացին խփեց ընթացիկ մրցարջանի իր 16-րդ գոլը ու ռմբարկուական մրցավազքում հավասարվեց Լուկա Յուրիչիչին։ Հանդիպման վերջնամասում հաշիվը կրկնապատկեց Ջոնել Դեսիրեն՝ գրավելով արցախցիների դատարկ մնացած դարպասը։
«Փյունիկը» տարավ 14-րդ անընդմեջ հաղթանակը ՀՊԼ-ում։ Եղիշե Մելիքյանի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն մայիսի 26-ին՝ հյուրընկալվելով ԲԿՄԱ-ին։