
«Փյունիկ 2010-1»-ը Հայաստանի մինչև 13 տարեկանների առաջնության եզրափակիչում 2-1 հաշվով հաղթեց «Փյունիկ 2011-1»-ին: Հաղթող թիմից դուբլի հեղինակ դարձավ Հայկ Գրիգորյանը, իսկ մրցակցի միակ գոլը հեղինակեց Նարեկ Ավետիսյանը:
Վահրամ Դերմիշյանի թիմը պայքարը սկսել էր Մ3 ենթախմբում: Մեր տղաները առաջին տեղն էին զբաղեցրել կանոնավոր առաջնությունում՝ 61 միավորով՝ 169:5 գոլային տարբերությամբ: Մեր թիմը եզրափակիչի ճանապարհին պարտության էր մատնել «Ուրարտուին»:
Շնորհավորում ենք թիմին և ամբողջ անձնակազմին: