«Փյունիկի» ֆուտբոլիստներ Ստանիսլավ Բուչնևը, Հովհաննես Հարությունյանը, Արտակ Դաշյանը և Դավիթ Դավիդյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջիկա երկու խաղերին մասնակցելու համար:
Ազգային ընտրանու հավաքը կմեկնարկի հունիսի 8-ին: Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 16-ին արտագնա հանդիպում կանցկացնի Ուելսի հետ, իսկ 3 օր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Լատվիայի հետ:
Մեր տղաներին և ազգային թիմին մաղթում ենք հաջողություն: