Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի եզրափակիչ՝ 36-րդ տուրում, «Փյունիկը» հյուրընկալվել էր 4-րդ տեղով ընթացող «Ալաշկերտին»։
Հանդիպման 13-րդ րոպեին ընդունած գնդակից հետո մեր թիմից Յուսուֆ Օտուբանջոն ընդմիջումից առաջ հավասարություն մտցրեց հաշվի մեջ, իսկ Լուկա Յուրիչիչը 11 մետրանոցից խփեց հաղթական գնդակը ալաշկերտցիների դարպասը։
Յուրիչիչն ու Օտուբանջոն պայքարում էին նաև առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար։ Արդյունքում, նիգերիացին ու բոսնիացին մրցաշրջանն ավարտեցին 17-ական գոլով ու կկիսեն մրցանակը։
Վերջնական հաշվարկում, «Փյունիկը» հանգրվանեց 2-րդ հորիզոնականում՝ վաստակած 80 միավորով։