
10-օրյա արձակուրդից հետո «Փյունիկը» այսօր սեփական մարզաբազայում վերսկսեց մարզումները եվրագավաթային մրցաշրջանին ընդառաջ:
Այն բանից հետո, երբ թիմն ամբողջությամբ վերադառնա արձակուրդից, հունիսի 19-ին կմեկնենք Դիլիջան` առաջին ուսումնամարզական հավաքին: Ազգային հավաքականների ճամբարում գտնվող ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը, Դավիդ Դավիդյանը, Հովհաննես Հարությունյանը, Ստանիսլավ Բուչնևը (բոլորը` Հայաստանի հավաքական) ու Նիկիտա Բարանովը (Էստոնիայի հավաքական) կմիանան թիմին Եվրոպայի 2024 առաջնության ընտրական փուլի այս շրջանի խաղերից հետո:
Հունիսի 29-ին Եղիշե Մելիքյանը կեզրափակի դիլիջանյան հավաքը, ու թիմը կմեկնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ մինչև հուլիսի 7-ը կանցկացնի ստուգողական հանդիպումներ, որոնց մասին կտեղեկացնենք լրացուցիչ: