
«Փյունիկ ՖԱ»-ն սպասված նորություն ունի երկրպագուների համար. այսուհետ մեր պաշտոնական կայքում գործելու է օնլայն խանութ, որտեղից կարող եք ձեռք բերել խաղային մարզահագուստներ ու բրենդային աքսեսուարներ:
Այս պահին ֆան շոփում հասանելի է 30 անուն ապրանք: Սակայն տեսականին պարբերաբար թարմացվելու է ու ավելանալու են նոր հավաքածուներ:
Առաքումը գործում է Հայաստանի ամբողջ տարածքով ու Ռուսաստանի մեծ քաղաքներում, իսկ մոտ ապագայում՝ նաև եվրոպական երկրներ և ԱՄՆ:
Այժմ խանութը գործում է թեստային ռեժիմով և սպասում առաջին գնորդներին։ Հետադարձ կապը մեզ համար շատ կարևոր է, որպեսզի կարողանանք օգնել հաճախորդներին զարգացնել խանութը: Եթե ունեք հարցեր կամ խնդիրներ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ այս էլեկտրոնային հասցեով՝ [email protected]։