0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Սամգուրալի ՖԱ». 80-ականների հաջողությունները, շրջադարձային ելույթներն և էլիտար դիվիզիոն աղմկոտ վերադարձը

Ուսումնամարզական հավաքին մեր նոր մրցակիցը Ցխալտուբո քաղաքի «Սամգուրալին» է Իմերեթիից:

Ակումբը հիմնադրվել է 1945 թվականին։ Ցխալտուբոյի թիմը վրացական ԽՍՀ առաջնություններում ամենանշանակալի հաղթանակներն է տարել 80-ականներին։ «Սամգուրալին» 3 անգամ հաղթել է առաջնությունում (1983, 1985 և 1989 թվականներին), ինչպես նաև գրավել է երկրորդ տեղը (1986թ․), իսկ 1987/88 մրցաշրջանում՝ երրորդ տեղը։ 1988 և 1989 թվականներին ակումբը նվաճել է վրացական ԽՍՀ գավաթը։

1990 թվականին դառնալով Վրաստանի անկախ առաջնության մասնակից՝ «Սամգուրալին» 10 մրցաշրջաններից 8-ն անցկացրել է բարձր լիգաներում, սակայն հետո կանգնել է ճգնաժամի առջև և դադարել գոյությունը մինչև 2004 թվականը։ 

 

2010-ականների ամբողջ ընթացքում «Սամգուրալին» հանդես է եկել երկրի երկրորդ և երրորդ ուժեղագույն դիվիզիոններում։ Սակայն անցած տասնամյակի վերջը շրջադարձային է դարձել թիմի համար։ Երկու մրցաշրջան անընդմեջ լավ արդյունքներ գրանցելուց հետո ակումբը 18 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է էլիտար լիգա։

2021 թվականին Սերգո Կուխիանիձեն դարձել է  «Սամգուրալիի» առաջին խաղացողը, որը հրավիրվել է Վրաստանի հավաքական։

2022 թվականին ակումբը կրկնել է առաջնությունում ամենաբարձր ցուցանիշը՝ ավարտելով մրցաշրջանը 4-րդ տեղում։ Ընդ որում՝ ամբողջ ընթացքում «Սամգուրալին» պայքարում էր բրոնզի համար, սակայն վերջին տուրում բաց է թողնում մեդալ նվաճելու հնարավորությունը։

Նորագույն պատմության ընթացքում ակումբը երեք անգամ խաղացել է Վրաստանի գավաթի եզրափակչում՝ 1999, 2020 և 2021 թվականներին։

 

Թիմի պատմության մեջ ամենաշատ հանդիպումները անցկացրել է կիսապաշտպան Վարլամ Պեստվենիձեն (144)։ Հարձակվող Մերաբ Մեգրելաձեն, որը 1992/93 մրցաշրջանում դարձել է 41 գոլի հեղինակ, «Սամգուրալիի» լավագույն ռմբարկուն է և առաջնության ռեկորդակիրը մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։

Թիմի մի քանի ֆուտբոլիստ մասնակցում է այս օրերին Վրաստանում և Ռումինիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Տնային մրցաշարում վրացիները դարձել են գլխավոր հայտնություններից մեկը, իսկ «Սամգուրալիի» կենտրոնական կիսապաշտպան Նոդար Լոմինաձեն մասնակցել է խմբային փուլի բոլոր հանդիպումներին։

Ակումբում խաղում է 9 լեգեոներ։ Ընթացիկ մրցաշրջանում ամենաարդյունավետ խաղացողը վրացի հարձակվող Գիորգի Նիկաբաձեն է՝ խփած 9 գոլով և կատարած 3 գոլային փոխանցումով։ Այս պահին «Սամգուրալին» երկրի գլխավոր առաջնությունում զբաղեցնում է երրորդ տեղը։

Վերջին նորություններ