0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Տորպեդո». Բացառիկ նվաճումներ, լավագույն վրացի խաղացողներ ու մարզիչ Անգլիայի Պրեմիեր լիգայից

Հուլիսի 6-ին «Փյունիկը» կխաղա վրացական ֆուտբոլի պատմության գլխավոր թիմերից մեկի՝ Քութաիսիի «Տորպեդոյի» հետ։ 

Ակումբը հիմնադրվել է 1946 թվականին։ Խորհրդային տարիներին թիմը հիմնականում խաղում էր ԽՍՀՄ-ի կարևորությամբ երկրորդ դիվիզիոնում։ Այս ակումբը Համամիութենական բարձրագույն լիգայում խաղացել է 60-ականների ընթացքում` 1982 և 1985 թվականների մրցաշրջաններում։ 70-ականներին հարձակվող Ռամազ Շենգելիան, որը ճանաչվել է վրացական ԽՍՀ լավագույն ֆուտբոլիստ, հանդես է եկել «Տորպեդոյի» կազմում։ 

Ակումբի տնային մարզադաշտն այժմ կրում է հենց նրա անունը: Վրացական բոլոր թիմերից միայն Քութայիսիի «Տորպեդոն» ու Թբիլիսիի «Դինամոն» են, որ մեկից ավելի մրցաշրջան են անցկացրել ԽՍՀՄ գլխավոր դիվիզիոնում։

Վրաստանի անկախ առաջնությունում թիմը նվաճած գավաթների քանակով երկրորդն է։ 90-ականների առաջին կեսին «Տորպեդոն» երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ տասնամյակի վերջից մինչև 2005 թվականը հաստատվել առաջնության առաջատարի կարգավիճակում։ Այդ ընթացքում ակումբը երեք անգամ հաղթել է մրցաշարում և երեք անգամ գրավել երկրորդ տեղը, բացի այդ հինգ անգամ հասել է Վրաստանի գավաթի եզրափակիչ և երկու անգամ նվաճել գավաթը։ Դարասկզբին ազգային հավաքականում ներքին առաջնությունից ամենաշատ ներկայացուցիչներն ուներ հենց «Տորպեդոն»: 

Չնայած մի քանի ստացված մրցաշրջանից` 2005 թվականի հուլիսին ակումբի ֆինանսական խնդիրների է բախվում: 2007 թվականին «Տորպեդոն» լքում է բարձրագույն լիգան, սակայն, վերադառնալով 2010 թվականին, նորից հաստատվում է առաջնությունում: 2016 թվականին թիմը նվաճել է Վրաստանի գավաթը՝ 14 տարվա մեջ առաջին հաղթանակը, իսկ 2017 թվականին դարձել չեմպիոն: Բացի այդ, 2010-ականներին «Տորպեդոն» երեք անգամ նվաճել է բրոնզե մեդալը։

Այժմ թիմը ղեկավարում է Սթիվ Քինգը, որը մարզել է «Բլեքբերն Ռովերսը» Անգլիայի Պրեմիեր լիգայում և որպես օգնական աշխատել «Ֆուլհեմում» ու «Ռեալ Սոսյեդադում»: 

Ներկայումս «Տորպեդոն» առաջնությունում զբաղեցնում է 6-րդ տեղը։ Մրցաշրջանի ընթացքում ամենաարդյունավետ խաղացողը Գիորգի Արաբիձեն է, որը 13 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Իր պատմության ընթացքում «Տորպեդոն» տարբեր մրցաշարերում խաղացել է հայկական մի քանի ակումբի դեմ։ ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնությունում թիմը «Արարատի» հետ անցկացրել է 20 հանդիպում, տարել 5 հաղթանակ և 10 անգամ պարտվել։ ԽՍՀՄ երկրորդ դիվիզիոնում «Տորպեդոն» «Կոտայքի» հետ 2 խաղերում մեկ հաղթանակ է ունեցել: 1998 թվականի «Ինտերտոտտոյի» գավաթի խաղարկությունում քութաիսյան ակումբի մրցակիցն առաջին փուլում «Էրեբունին» էր։ Երկխաղյա դիմակայության արդյունքում վրացիները վստահ հաղթանակ են տարել ընդհանուր 7։1 հաշվով։

Քութայիսիի թիմը նախկինում երբեք չի հանդիպել «Փյունիկի» հետ։ Բայց «Տորպեդոյում» է խաղացել Վախթանգ Հակոբյանը, որը մեր ակումբում հանդես է եկել 2003/2004 մրցաշրջանում։

Վերջերս՝ 2023 թվականի հուլիսի 4-ին, թիմը Վրաստանի Սուպերգավաթի երրորդ տեղի համար պայքարում հաղթանակ է ունեցել:

Շնորհավորում ենք մեր մրցակցին այդ նվաճման առթիվ ու անհամբերությամբ սպասում ընկերական հանդիպմանը:

Վերջին նորություններ