0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Նարվա Տրանս»․ Հավատարմագրում

Ինչպես հայտնի է, ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում ընդունելու է էստոնական «Նարվա Տրանսին»։ Հանդիպումը կայանալու է հուլիսի 13-ին, ժամը 19։00-ին։ 

Խաղին ներկա գտնվել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով անուն ազգանուն, աշխատանքի բնույթ և ԶԼՄ-ի անվանում: Դիմումները կընդունվեն մինչև հուլիսի 12-ը 12։00։

Հավատարմագրված բոլոր լրագրողներն իրենց անցագրերը կարող են ստանալ «Փյունիկի» մարզադպրոցից (հասցե՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 4/7) հուլիսի 12-ին 13։00-ից մինչև հուլիսի 13-ը 12։00 կամ հուլիսի 12-ին ստադիոնում նախատեսված նախախաղային միջոցառումներից առաջ, որի ժամերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Խաղին հավատարմագրվելու համար դիմած բոլոր այն լրագրողներն, ովքեր չեն ներկայանա ստանալու իրենց անցագրերը նշված ժամկետներում, այլևս չեն կարողանա հավատարմագրվել այս խաղի համար։

Վերջին նորություններ