«Փյունիկ Ակադեմիայի» ֆուտբոլիստներ Մարկ Ավետիսյանը, Կառլեն Հովհաննիսյանը և Արիս Կարապետյանը զինվորական ծառայության ընթացքում կխաղան ԲԿՄԱ-2-ում։
Մեր ֆուտբոլիստները նախորդ մրցաշրջանում հրավիրվեցին Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ: Կառլեն Հովհաննիսյանը և Արիս Կարապետյանը «Փյունիկի» գլխավոր թիմի հայտացուցակում էին ընդգրկվել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մի քանի խաղի համար։
ԲԿՄԱ-2-ում 2 տարի հանդես գալուց հետո ֆուտբոլիստները կվերադառնան ու կշարունակեն կարիերան մեր ակումբում:
Մեր ֆուտբոլիստներին մաղթում ենք հաջող մրցելույթներ։