0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հովհաննես Հարությունյան. «Կուսումնասիրենք այս խաղը,որպեսզի ավելի լավ պատրաստ լինենք պատասխան մրցավեճին»

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Նարվա Տրանս» հաղթական հանդիպումից հետո, տպավորիչ խաղ անցկացրած և մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձած Հովհաննես Հարությունյանը խոսեց հանդիպման, մրցակցի խորը պաշտպանության և մեկնարկած մրցաշրջանի մասին:

«Տպավորությունները դրական են, քանի որ հաղթել ենք, բայց ունեինք բազմաթիվ պահեր և կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել:

Ուսումնասիրել էինք մրցակցին և գիտեինք, որ խորը պաշտպանության պետք է անցնեին: Շատ դժվար է նման թիմերի դեմ խաղալը և ուրախ ենք, որ ամեն դեպքում երկու գոլ խփեցինք: Կուսումնասիրենք այս խաղը, որպեսզի ավելի լավ պատրաստ լինենք պատասխան մրցավեճին:

Միշտ առաջնության սկզբում բարդ է լինում, որովհետև կան նորեկներ և կա ադապտացիայի խնդիր, կարծում եմ ժամանակի ընթացքում ավելի լավ կլինի համագործակցությունը»,- եզրափակեց կիսապաշտպանը։

Վերջին նորություններ