ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Կալմար» - «Փյունիկ» (1:2) խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսեց խաղի, մրցակցի և թիմի չհանձնվելու մասին:
«Շնորհակալ եմ տղաներին այս հաղթանակի համար: Մենք շատ ճիշտ և լավ աշխատել էինք, ուստի այս արդյունքը պատահական չէր:
«Կալմարից» գոլ բաց թողեցինք մեր անհատական սխալի պատճառով, բայց ես համոզված էի, որ ամեն ինչ գնում է ըստ մեր ծրագրի և հանդերձարանում ստացվեց հոգեբանորեն վերականգնվել:
Եղան իրավիճակներ, որտեղ բախտի գործոնը աշխատեց: Իհարկե, մրցակիցը բարդ է, և սա դեռ դիմակայության առաջին խաղակեսն էր:
Շնորհակալ ենք մարզադաշտ եկած երկրպագուներին, շնորհակալ ենք բոլորին, ովքեր «Փյունիկի» կողքին են»,-նշեց Եղիշե Մելիքյանը: