ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց շվեդական «Կալմարին»:
Առաջին խաղակեսում տանտերերը ունեին տարածքային որոշակի առավելություն և վերջնամասում Յակոբ Տրենսկովի հարվածից հետո բացեցին հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսում մեր տղաները բնավորություն ցույց տվեցին. նախ Յուսուֆ Օտուբանջոյի հաջող պրեսինգից և կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լուկա Յուրիչիչը, իսկ հիմնական ժամանակից 10 րոպե առաջ ստանդարտ խաղարկումը գոլով ավարտեց Խուան Բրավոն:
«Փյունիկ» - «Կալմար» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում: