
«Փյունիկ Ակադեմիայի» հարձակվող Վրեժ Չիլոյանը վարձակալան հիմունքներով մեկ մրցաշրջան կանցկացնի Չարենցավանի «Վանում»:
Մեր ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում Առաջին խմբում հեղինակել էր 19 գնդակ և ռմբարկուական պայքարում զբաղեցրել 2-րդ տեղը: Չիլոյանը խաղաժամանակ էր ստացել նաև Հայաստանի Պրեմիեր լիգայում և «Փյունիկի» հիմնական թիմի հետ մեկնել մարզական հավաքի:
Մեր հարձակվողին մաղթում ենք արդյունավետ մրցաշրջան: