0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» «Ալաշկերտի» նկատմամբ հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանում

Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Ալաշկերտին»։ Մեր թիմից 11 մետրանոց վաստակեց Թաոֆիք Ջիբրիլը, որը դիպուկ իրացրեց ավագ Էդգար Մալաքյանը։ Մեր թիմից հաշիվը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով կրկնապատկեց Հովհաննես Հարությունյանը։

«Փյունիկի» կազմում նորամուտը Հայաստանի առաջնությունում նշեցին Վագներ Գոնսալվեշը, Թաոֆիք Ջիբրիլն ու Արտակ Գրիգորյանը, հարազատ ակումբ վերադարձից հետո խաղադաշտ դուրս եկան Լևոն Վարդանյանն ու Արման Հովհաննիսյանը։

«Փյունիկը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում՝ ընդունելով շվեդական «Կալմարին»։

Վերջին նորություններ