0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Էդգար Մալաքյան․ «Խաղացանկը խիտ է, բայց պետք է հարմարվենք»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Ալաշկերտի» նկատմամբ հաղթանակից հետո գոլի հեղինակ Էդգար Մալաքյանը խոսել է խաղից իր տպավորությունների մասին։

«Շնորհավորում եմ բոլորիս։ Սա առաջնության առաջին խաղն էր, շատ ուրախ ենք, որ հաղթեցինք ու լավ նոտայով ենք սկսում։

Խաղացանկը խիտ է, բայց պետք է հարմարվենք։ Մրցակիցը ուժեղ էր, արժանիորեն հաղթանակ տարանք։ Հույս ունենք, որ կշարունակենք հաղթական ընթացքը նաև օգոստոսի 3-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի խաղում»,-նշեց թիմի ավագը։

Վերջին նորություններ