0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ալեքսանդր Միլյկովիչը հեռացավ «Փյունիկից»

«Փյունիկի» և սերբ պաշտպան Ալեքսանդր Միլյկովիչի միջև ավարտվել է պայմանագրի ժամկետը ու կողմերը որոշել են չերկարաձգել այն:

33-ամյա ֆուտբոլիստը մեր թիմին միացել էր 2022 թվականի ամռանը «Պարտիզան» ակումբից: Կարճ ժամանակում, Միլյկովիչը դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ ու իր ներդրումն ունեցավ եվրագավաթային հաջողված մրցաշրջանում։ Մեր գույներով Միլյկովիչը անցկացրել է 36 հանդիպում, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

«Պատիվ էր ներկայացնելը այս ակումբը։ Հույս ունեմ, որ իմ օրինակով արդարացրի բոլորի սպասելիքները։ Ակումբին ու երկրպագուներին մաղթում եմ ամենալավն ու հաջողություններ։ Փյունիկը միշտ կլինի իմ կյանքի մի մասը, վայր, որտեղ ապրել եմ հիանալի պահեր ու ձեռք բերել բազում ընկերներ»։

Շնորհակալություն ենք հայտնում Ալեքսին և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:

Վերջին նորություններ