0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» հաղթեց «Կալմարին» նաև պատասխան խաղում ու Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլում է

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» Աբովյանի Վ. Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել էր շվեդական «Կալմարին»:

Առաջին կեսում մեր թիմը մի քանի գոլային պահ ունեցավ, որոնք չավարտվեցին գոլով, իսկ երկրորդ կեսում Արտակ Դաշյանի ֆանտաստիկ հարվածը սեփական կիսադաշտից դարձավ մեր հաղթանակի հիմքը, այս գոլից ընդամենը քանի րոպե անց փոխարինման մտած Թաոֆիք Ջիբրիլի փոխանցումից հետո գրոհը եզրափակեց Հովհաննես Հարությունյանը: «Փյունիկը» վերջնամասում գոլ ընդունեց շվեդներից: Այսպիսով, երևանյան ակումբը Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլում է, որտեղ հանդիպելու է նորվեգական ֆուտբոլի գլխավոր ակումբին` «Բուդյո-Գլիմտին»:

Առաջին հանդիպումը թիմերի միջև կկայանա Նորվեգիայում` օգոստոսի 10-ին, իսկ պատասխան խաղը` օգոստսի 17-ին Երևանում:

Վերջին նորություններ