Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Փյունիկը» Աբովյանի մարզադաշտում ընդունել էր Երևանի «Արարատին»:
Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով. «Արարատից» 2-րդ րոպեին 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Իբե Ռանսոմը: 5 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը հավասարեցրեց Լուկաս Վիլելան:
Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» ուներ տոտալ առավելություն, սակայն բազմաթիվ պահեր ունենալով՝ մեր թիմը չկարողացավ հաշվի մեջ փոփոխություն մտցնել:
Մեր հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին Նորվեգիայում, որտեղ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակում կմրցենք «Բուդյո-Գլիմտի» հետ: Իսկ առաջնության առաջիկա հանդիպումը կլինի արտագնա՝ օգոստոսի 14-ին «Արարատ-Արմենիայի» հետ։