Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի օգոստոսի 14-ին կայանալիք «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է:
Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ» - «Փյունիկ» հանդիպումից հետո մեր ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում, ու հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրանքով հետաձգել խաղը, որը բավարարվել է: