
«Փյունիկ 2010» և «Փյունիկ 2007» թիմերից 17 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի մինչև 14 և մինչև 17 տարեկանների հավաքականներ:
«Փյունիկ 2010»-ից հրավիրվել են Ռոբերտ Հովակիմյանը,Ռուբեն Սուջյանը,Ալբերտ Ավագյանը, Հայկ Գրիգորյանը, Հայկ Ասատրյանը և Գագիկ Գրիգորյանը:
«Փյունիկ 2007»-ից հրավիրվել են Անդրանիկ Հակոբյանը, Սերգեյ Հարությունյանը, Կարեն Հովակիմյանը, Արամ Ահարոնյանը, Մարտին Գալստյանը, Վահե Կարապետյանը, Ռուբեն Կարապետյանը, Արտակ Գալստյանը, Աշոտ Գրիգորյանը, Ժորա Դադամյանը և Սեդրակ Մովսիսյանը:
Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի օգոստոսի 15-ից 18-ը, իսկ մինչև 17 տարեկանների հավաքը տեղի է ունենալու օգոստոսի 20-ից 23-ը:
Մեր տղաներին մաղթում ենք արդյունավետ հավաք: