«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի առաջնության 3-րդ տուրի շրջանակում տանը 2-0 հաշվով պարտության մատնեց «Լեռնային Արցախին»:
Մեր թիմից հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Վյաչեսլավ Աֆյանը, իսկ հանդիպման վերջակետը խաղավարտից 4 րոպե առաջ դրեց Կարապետ Մանուկյանը:
Դավիթ Գրիգորյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 21-ին՝ հյուրընկալվելով առաջնության նորեկ «Նիկարմին»: